Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Թրամփի իմփիչմենթի գործընթացը շարունակելուն

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Թրամփի իմփիչմենթի գործընթացը շարունակելուն
10.02.2021 | 15:30

Երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատի անդամների մեծ մասը կողմ են քվեարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը շարունակելուն՝ համաձայնելով դեմոկրատների փաստարկին, որ Սահմանադրությամբ թույլատրվում է նախագահի իմփիչմենթը, ով այլևս չի պաշտոնավարում և մասնավոր անձ է:

Թրամփի փաստաբանները պնդում էին, որ Սենատն իրավական լիազորություն չունի քննարկելու նախկին նախագահի իմփիչմենթի գործը:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներն իմփիչմենթի էին ենթարկել Դոնալդ Թրամփին պաշտոնաթող լինելուց մի քանի օր առաջ՝ նրան մեղադրելով ապստամբություն հրահրելու մեջ: Երեկ չորս ժամ տևած քննարկումներից հետո, որոնց ընթացքում երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց փաստարկները, Սենատում քվեարկության է դրվել գործընթացի սահմանադրականության հարցը: Գործընթացը շարունակելու համար պահանջվում էր պարզ մեծամասնություն: Արդյունքում՝ 50 դեմոկրատ և 6 հանրապետական սենատորներ ճանաչել են իմփիչմենթի սահմանադրականությունը, հանրապետական 44 սենատորներ դեմ են քվեարկել:

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ